Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին՝ դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշինքի ամրապնդման փոխադարձ մտադրությունը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Ռուսական կողմը կարևորել է ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ոլորտների ապաշրջափակումը, տարածաշրջանում կապերը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատում, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։