Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում». նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում: