00:00:00

Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

21:47, 09 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Ռյաբկովը պարզաբանել է, որ այս հարցը քննարկման փուլում է։ «Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ անցկացման վայրերի և ձևաչափի ապահովման առումով, որպեսզի պայմանավորվածությունների շրջանակում դեպի կայունացում շարժվենք»,- ասել է Ռյաբկովը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամության մասին։ 

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը հնարավոր չի համարում մասնակցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հաջորդ քննարկմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր