Ֆրանսիան ԵՄ առաքելության շրջանակներում ժանդարմներ կուղարկի, որոնք կտեղակայվեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, Եվրամիությունը «չափազանց երկար հեռու մնաց հակամարտությունից: Հիմա... ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն»:
Ֆրանսիացի գործիչը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի քառակողմ հանդիպման ժամանակ որոշվել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։
«Այժմ այն կընդլայնվի, իմ կարծիքով՝ այս քառակողմ ձևաչափը տեղին է»,- ասել է Լուազոն։