Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:
«Եվրամիությունը Ռուսաստանի կարևոր հարևան և առևտրատնտեսական գործընկեր է: Իհարկե, մենք հետևում ենք եվրոպական ինտեգրացիայի ապագայի մասին ԵՄ-ում և ԵՄ անդամ երկրներում ընթացող քննարկումներին: Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին», - ասել է Լավրովը Russian Business Guide-Italian-Russian Chamber of Commerce ամսագրին տված հարցազրույցում: