Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ էր: «Այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան», - փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը չի կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել: «Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա:
Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում։