00:00:00

Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

21:49, 04 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Ս․թ․ փետրվարի 3-ին դեսպան Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, Մակունցը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր