Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:
ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ: