00:00:00

Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին ներկայացրել է խաղաղության օրակարգը

10:45, 03 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Այս մասին տեղեկանցում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, «Frontier Europe» ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ընդգծելով Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր