00:00:00

ՀՔԱՎ: Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությանը շինաշխատանքներն իրականացնող ընկերությունը կներգրավվի որպես երրորդ կողմ

20:56, 18 մայիս 2018 Իրավական

Այսօր՝ 2018 թ. մայիսի 18-ին, ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում սկսվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան էր դիմել 2018 թ. հունվարի 24-ին, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու հիմքեր չէր տեսել: Շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետին դիմել է երկու անգամ՝ 2017թ. նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 9-ին, երկու դեպքում էլ մերժում է ստացել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր