00:00:00

Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել․ Սիվիլնեթ

09:34, 03 փետրվար 2023 Մամուլ

Civilnet.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։

Օրեր առաջ համացանցում հայտնվել էին առանձնատների լուսանկարներ, որոնց պատկանելությունը վերագրվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ #CivilNetCheck-ը, ուսումնասիրելով այդ առանձնատների կադաստրային փաստաթղթերը, պարզել էր, որ դրանք կապ չունեն այս պաշտոնյաների հետ։

Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։

Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։

Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։

Լուսանկարները` Yandex map-ի

Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։

Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։

 

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր