Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը, սա արդեն հինգերորդ երկիրն է, որը նման քայլի է դիմում։
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Հինգշաբթի՝ փետրվարի 2-ին և ուրբաթ՝ փետրվարի 3-ին Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը փակ է հանրության համար: Վարչական հարցերի համար մեզ հետ կարելի է կապ հաստատել էլեկտրոնային փոստով»,- հայտնել են հյուպատոսությունից: