00:00:00

«Հրապարակ». Քննարկվում է Օհանյանի և Չարչյանի՝ մանդատները դնելու հարցը. Դա կզրկի ԱԺ-ում շոու անելու հնարավորությունից

09:58, 02 փետրվար 2023 Մամուլ

Ընդդիմության ներսում քննարկվում է իշխանությունների թիրախը դարձած երկու պատգամավորի` Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի՝ մանդատները վայր դնելու հարցը: Դա մի կողմից կնշանակի, որ մենք կառչած չենք պատգամավորական անձեռնմխելիությունից եւ պատրաստ ենք կամովին հրաժարվել ու քննության առաջ կանգնել:


Մյուս կողմից` իշխանություններին կզրկի խորհրդարանում շոու սարքելու, պատերազմում պարտությունն ու բանակի վիճակը նախկինների, մասնավորապես` Սեյրան Օհանյանի վրա բարդելուց, իսկ բժիշկ Չարչյանին` որպես իր մասնագիտությանը դավաճանած անձ ներկայացնելուց: Մեր տեղեկություններով, Չարչյանը դեմ չէ մանդատը վայր դնելուն, իսկ Սեյրան Օհանյանն առարկում է՝ ասելով, որ այդ դեպքում հանրությունը կընկալի, որ ինքն ընդունում է իշխանության սարքած շինծու մեղադրանքը եւ իր մեղքը:

Երկու պատգամավորները դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու: Սակայն կա նաեւ կարծիք, որ մանդատները վայր դնելը հենց իշխանությունների ուզածն է, որն ԱԺ-ից կամաց-կամաց հեռացնում է իր համար պրոբլեմատիկ անձանց եւ թուլացնում ընդդիմությանը: 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր