Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:
Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարեւորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին: