00:00:00

Արցախում գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը՝ գրաֆիկով

12:55, 30 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է կառավարության տեղեկագիրը հունվարի 29-ի դրությամբ:

Ադրբեջանական կողմը, ցուրտ եղանակային պայմաններում գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակիորեն վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական տեռոր է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ամբողջությամբ վերականգնելով գազամատակարարումը՝ Ադրբեջանը, միևնույն է, շարունակում է Արցախի ժողովրդին պահել անորոշության և ցանկացած պահի գազամատակարարումն անջատելու ռիսկի պայմաններում:

 

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կբացվեն Արցախի դպրոցները:

 

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

 

Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով։

 

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

 

Նախարարությունը հորդորել է ծնողներին իրենց երեխաներին հագցնել տաք հագուստ:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերով ահաբեկում են Արցախի խաղաղ բնակչությանը

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջերը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին փետրվարի 1-ին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ Արցախի կառավարության պաշտոնական փաստաթղթի տեսքով՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ ԱԱԾ-ն կոչ է արել Արցախի բնակչությանը չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 ծանր հիվանդ տեղափոխվել է Հայաստան

 

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

 

Հունվարի 30-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր