00:00:00

Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել

12:45, 29 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան ևս 6 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնում»։
 
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր