Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով»,- նշված է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: