00:00:00

Բաքուն նյարդային է արձագանքել Հայաստան երկու տարով ԵՄ առաքելություն գործուղելուն

13:01, 24 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում չի օգտագործվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը պետք է պատշաճ կերպով ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը և իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Բաքուն նշել է, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ լուրջ հակասություններով։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս ունի, որ նոր առաքելությունը «հաշվի կառնի անցյալի փորձը, և ԵՄ դիտորդների ներկայությունը Երևանում չի չարաշահվի»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր