00:00:00

«Ժողովուրդ». Սանկտ Պետերբուրգը մեծ ծրագրեր է սկսում Հայաստանում

09:46, 24 հունվար 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սանկտ Պետերբուրգի կառավարությունում օրերս ստորագրվել է Երևանում գործարար֊տեղեկատվական կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նորաստեղծ կենտրոնը Պետերբուրգի կառավարության կողմից համակարգելու է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցությունը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և կրթամշակութային ոլորտներում։

Միաժամանակ, գործարար֊տեղեկատվական կենտրոնը իրականացնելու է Պետերբուրգի հայ համայնքի լոբբինգը` նրանց հուզող հարցերը ներկայացնելով Պետերբուրգի կառավարությանը։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի որոշմամբ Սանկտ Պետերբուրգի գործարար֊տեղեկատվական կենտրոնի ղեկավար է նշանակվել նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր