ՌԴ խաղաղապահները Գորիսից մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում:
«Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով», - նշած է տեղեկագրի մեջ:
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է բանակցություններ վարել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ: