00:00:00

Արցախի օպերատիվ շտաբը կոչ է արել բոլորին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները

18:20, 23 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:

Ընդհանուր առմամբ դրական համարելով  համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել  գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

 Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝  ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:

Նիստում ներկայացվել է նաև  էներգամատակարարման  և գազամատակարարման հետ կապված ընթացիկ  իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած  անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:

Փաստացի  էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել  էլեկտրաէներգիան:

Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր