00:00:00

Շրջափակված Արցախում հարսանիք է

22:04, 22 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Հունվարի 22-ին շրջափակված արցախում հարսանիք է եղել։


Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել և կից գրել։

«Գեղամի և Արևի պսակադրությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Ադրբեջանի տերրորիստական իշխանության կողմից Արցախի շրջափակման 42-րդ օր»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 42 օր է փակ է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր