00:00:00

Բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

22:39, 21 հունվար 2023 Արտաքին քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
 
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել։ Ստեփանակերտի ուսումնական հաստատություններին սննդի փաթեթներ են բաժանվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր