00:00:00

Կոնգրեսական Քեթի Փորթերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը

19:52, 21 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ մեկժամյա ժողովին մասնակցել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Իրվին շրջանի կոնգրեսական Քեթի Փորթերը և Հայ դատի հանձնախմբի անդամները։ Հանդիպման առիթն էր՝ տեղեկացնելու կոնգրեսական Փորթերին Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի լկտի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրատապ անհրաժեշտության մասին։
Կալիֆոռնիայի Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի առաջնորդները նաև կոչ են արել օդանավով շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին։
 
«Ես համակարծիք եմ հայ-ամերիկյան համայնքի հետ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և անմարդկային շրջափակումը դատապարտելու հարցում։ Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախի բնակչությանը՝ հետագա մարդկային ողբերգությունը կանխելու համար։ Ես կոչ եմ անելու ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, և ես շարունակելու եմ լինել հայ-ամերիկյան համայնքի դաշնակիցը նրա արդարության և ազատության կոչերում», - հայտարարել է կոնգրեսական Քեթի Փորթերը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր