00:00:00

Արցախում գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից

16:43, 21 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից   Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Հիշեցնենք, որ Արցախն արդեն 41 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր