Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:
«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ-ի մեքենաներով նաև որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Արցախ: