00:00:00

Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը. նախարար

19:40, 18 մայիս 2018 Իրավական

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ իրականացնելիս պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: «Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Սա բացառիկ հեղափոխոություն է աշխարհում, եւ յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանում՝ պահանջելով ազատ արձակել նրանց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր