ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել 1 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախից և կից գրառում արել. «Կարճ՝ օրվա իրավիճակն Արցախում»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ռուս խաղաղապահների զորակազմը բանակցում է նրանց հետ ճանապարհը բացելու ուղղությամբ: