00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ՝ քննարկելու Լաչինի հարցը. ովքեր են ներկա եղել

16:39, 18 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ, արցախյան կողմից մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Հանդիպումը, ըստ 24News-ի աղբյուրների, տեղի է ունեցել հունվարի 15-ին կամ 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի ռազմաբազայում, որին ադրբեջանական կողմից մասնակցել են այդ երկրի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ՆԳՆ նախարարն ու ևս մեկ ներկայացուցիչ կառավարությունից։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանցիների ու Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում Լաչինի միջանցքի հարցը կլուծվի։ Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ Արցախում մտավախություն կա, թե միջանցքի բացումից հետո էլ կոմունիկացիաների խնդիրը կարող է մնալ։ Խոսքը վերաբերում է գազի, էելեկտրաէներգիայի մատակարարմանը, որն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խաթարում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր