Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել․
Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսեւորումն է։ Աշխարհը պետք է արձագանքի, պարզապես պարտավոր է: Բայց մենք ինքներս պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ։