00:00:00

Մեծ Բրիտանիայի հայտարարությունը Լաչինի միջանցքի մասով

12:37, 18 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

 

«Խոր տագնապ են առաջացնում Լաչինի միջանցքի աշխատանքի շարունակական խախտումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները։

 

Ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է և ԵԱՀԿ-ում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

 

Միացյալ Թագավորությունը ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականին հրադադարի հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցություններ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովող կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար:

 

Միացյալ Թագավորությունը մեր մշտական, անսասան և անվերապահ աջակցությունն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր