Շրջափակման ժամանակ Արցախում մնացել են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։
Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է», - նշել է նա։