Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ», - ասված է հայտարարության մեջ։