Լաչինի միջանցքով երթևեկությունը մեկ ամսից ավել է՝ արգելափակված է։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանտա Փաուերը։
«Տրանսպորտային միջոցներն ու հումանիտար օգնությունը չեն կարողանում անարգել մտնել Լեռնային Ղարաբաղ։ Աճում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,-գրել է Սամանտա Փաուերը։