Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ պիտի ունենա Լեռնային Ղարաբաղը։ ԼՂ կարգավիճակը պետք է սահմանի միջազգային օրենքի շրջանակներում, տարբեր ազգերի ոկղմից և, իհարկե, հակամարտության կողմերի կողմից։ Այդ մասին Երևանում ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսին ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։
«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք այսօր չենք ճանաչել ԼՂ անկախությունը. կարգավիճակը չպետք է Ֆրանսիան սահմանի, բայց պահանջում ենք, որ հնարավորինս արագ բացվի Լաչինի միջանցքը՝ կենսական ճանապարհը։ Ու դա պահանջել ենք նաև Ֆրանսյաի ԱԺ-ում միաձայն ընդունված բանաձևով։ Երբ 120 հազար մարդ շրջափակված է Արցախում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը. Այն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի և մարդկանց ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի։ Միջանցքը պետք է վերաբացվի՝ հարգելով միջազգային իրավունքը»,-շեշտեց ֆրանսիացի պաշտոնյան։