00:00:00

Բացառիկ փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի ամբողջական ցուցմունքը․ «Ժողովուրդ»

23:08, 12 հունվար 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը:

 
Հարց

-Ձեր նախորդ ցուցմունքում նշել եք, որ դեպքի օրը Պարոնյան-Լեո խաչմերուկում երթեւեկության կարգավորող Արամ Զորաբյանը գործողությունները հստակ չենք կարող նկարագրել, քանի որ նա Ձեր ուշադրության կենտրոնում չի գտնվել: Ձեր նախորդ ցուցմունքներում հայտնել եք, որ Ա. Զորաբյանը իր գործողությունները ճիշտ է կատարել: Նման պայմաններում, եթե ուշադրություն չեք դարձրել վերջինիս գործողություններին, ինչպե՞ս կարող եք նշել, որ նա իր գործը ճիշտ է կատարել:

Պատասխան

-Ձեր հարցին նախկինում էլ եմ պատասխանել, որ դեպքին նախորդող պահին Լեո փողոցով երթեւեկող տրանսպորտային միջոցների համար թեեւ միացրած է եղել լուսացույցի թույլատրող ազդանշանը, սակայն այդ մեքենաների վարորդները չեն վերսկսել երթեւեկությունը, որից ելնելով էլ՝ ես կարող եմ միանշանակ նշել, որ կարգավորողը իր գործողությունները ճիշտ է կատարել: Այդ մասին է փաստում նաեւ այն, որ, բացի վրաերթի ենթարկված տուժողից եւ նրանից առաջ փողոցը հատող հետիոտնից, մյուս բոլոր հետիոտները չեն հատում Պարոնյան փողոցը: Բացի այդ, համացանցում տարածված տեսագրությունից էլ է ակնհայտ, որ Արամ Զորաբյանը այդ պահին կանգնած է ճիշտ դիրքով եւ համապատասխան ազդանշաններ է տալիս: Այդ հարցի հետ կապված ավելացնելու բան չունեմ:

Հարց

-Խնդրում եմ հայտնել՝ դեպքի օրը տվյալ ուղեկցման համար շարասյան մեջ գտնվող, այդ թվում՝ Ձեր մեքենայի երթեւեկության արագությունը որքա՞ն է եղել: Դուք նվազեցնելու, արագացնելու եւ շարասյան մեջ գտնվող ավտոմեքենաների վարորդներին արագության վերաբերյալ ի՞նչ հրագանգներ եք տվել:

Պատասխան

-Կոնկրետ ուղեկցման ժամանակ տարբեր արագություններ են ընտրվում, որը որոշվում է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, եւ մեր կողմից պահպանվում է արագությունը, որը ուրիշ կոնկրետ դեպքում Արամ Նավասարդյանի կողմից եթե արագացվել է, ապա անզգուշության արդյունք է եղել: Այդ ուղեկցման ժամանակ պահպանվել է երթեւեկության արագությունը, ժամանակագրությունը շարասյան մեքենաների վարորդների կողմից, ուստի իմ կողմից այդ առումով հրահանգներ չեն եղել:

Հարց

-Ի՞նչ հիմնավորմամբ եք նշել, որ արագության պահպանման համար Ձեր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա։

Պատասխան

-Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են, եւ դրանք կարգավորող իրավական ակտերը եւ այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։

Դատելով շարասյան ղեկավարի վերջին հարց ու պատասխանից՝ կարեւորն այն է, որ ՀՀ վարչապետին բան չլիներ, իսկ թե ով կընկներ տակը, էական չէ, ավելին՝ արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով։ Իր ցուցմունքում Արթուր Սահակյանը նշում է, որ արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով, դրանք կարգավորող իրավական ակտերով: Իսկ ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ ինչ իրավական ակտերի մասին է խոսքը. միգուցե չի տվել հարցը՝ շատ լավ գիտակցելով, որ նման իրավական ակտ գոյություն չունի: Տեւական ժամանակ է, ինչ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը եւս բարձրաձայնում է, որ նման իրավական ակտ գոյություն չունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր