Արցախում ֆիքսված ինտերնետ կապը շարունակում է անջատված մնալ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից 24News-ին հայտնել էին, որ ադրբեջանցիները կտրել են Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ֆիքսված ինտերնետ կապի մալուխը Բերձորի (Լաչինի) միջանցքի այն հատվածում, որը փակել և որտեղ ակցիա են իրականացնում ադրբեջանցի «էկոակտիվիստները»։
Ավանեսյանն ասաց, որ հեռախոսով քարտային ինտերնետը դժվարությամբ է գործում։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում կապը վերականգնելու համար։
Սերգեյ Առաքելյան