Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանից պահանջելով ազատ արձակել ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված Ղրիմի 5 թաթարնեին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմին մտահոգում է իրենց ազգակից Ղրիմի թաթարներ Ջեմիլ Գաֆարովի, Սերվեթ Գազիևի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Կարիմովի, ու Սեյրան Մուրթազայի 13-ական տարվա ազատազրկումը:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զինվորական դատարանը դեռևս 2019-ին Սիմֆերոպոլում ձերբակալված 5 անձանց դատապարտել է 13-ական տարվա ազատազրկման: