Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Սերգեյ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ պատերազմից անմիջապես հետո նման պատասխանատու առաքելությունը ստանձնելու համար և նշել, որ պատրաստ է անել առավելագույնը՝ պատվով հաղթահարելու առաջացած դժվարությունները։Խոսելով ստեղծված իրավիճակում երկրի համար կարևորագույն ուղղությունների մասին՝ պետնախարարն առանձնացրել է երեք նպատակ՝ պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, ապահովել անվտանգությունը և աշխատել, որպեսզի Արցախը հայտնվի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում։
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ առաջիկայում այդ նպատակների իրագործմանն են ուղղվելու բոլորի և, մասնավորապես, ԱՀ ԱԳՆ ջանքերը։
ԱԳ նորանշանակ նախարարը, Արցախի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, առայժմ իր գործունեությունը կիրականացնի ՀՀ-ից։