Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ:
Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է: