Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը, ինչի մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը: