Իսրայելցի պատգամավորներն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի խորհրդարանի «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավոր Իցիկ Շմուլին և վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության պատգամավոր Ամիր Օհանան հայտարարել են, որ հնարավոր է՝ Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ հայտնվի։
«Արդարությունը վերականգնելու համար ուշ չէ։ Ժամանակն է, որպեսզի հայերի դեմ գործված սարսափելի անարդարությունը պաշտոնապես ճանաչվի։ Երբ Հիտլերը վերմախտի պաշտոնյաներին ներկայացնում էր Լեհաստանում զանգվածային ոչնչացումների իր ծրագիրը, նրանց հանգստացնում էր՝ ասելով․ «Այսօր ո՞վ է հայերի մասին խոսում»։ Թեկուզ միայն այս պատճառով մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք այս ցեղասպանությունը», -ասել է Օհանան։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին Քնեսեթ էր ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։ Դա նշանակում է, որ նույն թեմայով որևէ նախագիծ մինչև օգոստոս ամիս այլևս չի կարող ներկայացվել Իսրայելի խորհրդարանում: