00:00:00

Միջանցքի փակման պատճառով մայրուղին չի մաքրվել ձնից. ԿԽՄԿ-ի և խաղաղապահների համար այն դժվարանցանելի է

20:34, 10 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։ Ուստի երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր