Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝
Փակվել է 41 մանկապարտեզ․
Փակվել է 56 նախադպրոցական խումբ․
Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․
Ի՞նչ է դա նշանակում:
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար: