00:00:00

Արցախի թեմի առաջնորդը հյուրընկալել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ևս հայտնվել են շրջափակման մեջ

18:00, 09 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հունվարի 8-ին թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հյուրընկալել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին` ԼՂՌՀ առաջնորդ Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ, տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմից։

Սրբազան Հայրն իր օրհնությունն ու շնորհավորանքներն է բերել ներկաներին` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Վրթանես Սրբազանն իր հայրական խորհուրդներն է տվել ռուսական համայնքի անդամներին, ովքեր Արցախի ժողովրդի հետ վերապրել են արցախյան պատերազմների դժվարին օրերը և այժմ էլ արցախահայության հետ միասին հայտնվել են շրջափակման մեջ: Ըստ Սրբազան Հոր` պետք է օգտվել մեր քրիստոնեական զինանոցից, որը ոչ ժանգոտում է, ոչ էլ կորչում ժամանակի մեջ` այն մշտապես մեզ հետ է:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը շեշտել է ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելության կարևորությունը Արցախում և այն նշանակալի հանգամանքը, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և անմիջական ջանքերի շնորհիվ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում կառուցվել է Ս. Ծննդյան եկեղեցին:

Վրթանես Սրբազանը կարևորել է նաև այն ջերմ հարաբերությունները, որոնք տիրում են Արցախի թեմի և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների և այդ համայնքների անդամների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր