Կայքերից մեկը գրել է մի բան, որը ես չեմ ասել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է մի քանի երևույթ, որոնք անընդունելի են իր համար․ «Չեմ ընդունում մարդկանց, որոնք ուղիղ եթերների միջոցով անպատվում են ուրիշ մարդկանց, օգտագործում են այնպիսի բառապաշար, որն ինձ համար անընդունելի է։ Չեմ ընդունում հասարակական գործիչներին, որոնք կգան ինձ մոտ և կասեն, որ այսինչ մարդն այսքան տասնյակ միլիոնավոր դոլարներ ունի»։
Վարդանյանի խոսքերով, անընդունելի է հասարակության մեջ նման թիրախավորումները, որը բերում է իրար նկատմամբ ատելության։
Արցախի պետնախարարը նշել է, որ իրավիճակը լուրջ է, մենք բոլորս բլոկադայի մեջ ենք, բոլորս մի նավի մեջ ենք։
Մանրամասն՝ տեսանյութում։