Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի գործող եկեղեցիներում այսօր մատուցվել է հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների։
Արցախի թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ` հավարտ որի կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելել է հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսն են փոխանցել մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքել նրանց հոգիների խաղաղության համար։