Թող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:
Շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնը:
Այսօր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան պատարագին և աղոթքս բարձրացրեցի առ Աստված հանուն Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի զարթոնքի ու զորացման, հանուն Արցախում շրջափակված մեր հայրենակիցների տոկունության ու Արցախի հարատևման:
Թող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից:
Սեր, հավատ, ներդաշնակություն ու զորություն բոլորիս...»,- գրել է նա: