Հայաստանյան եկեղեցիներում Ժամը 17:00-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։
Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, ինչպես նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Սուրբ Պատարագով ավարտվում է պահքը և սկսվում է Ս. Ծննդյան տոնը, մարդիկ ողջունում են միմյանց ասելով՝«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ: