Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Ֆինլանդիան և Շվեդիան որքան հնարավոր է շուտ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։
Երեքշաբթի Մակրոնը Փարիզում ընդունում է Շվեդիայի վարչապետ Օլոֆ Քրիստերսոնին։
«Մենք կքննարկենք Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը ես ցանկանում եմ կայանա որքան հնարավոր է շուտ, ինչպես նաեւ Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին։ Այդ առումով դուք կարող եք ակնկալել Ֆրանսիայի համերաշխությունն ու աջակցությունը», - հայտարարել Է Մակրոնը շվեդ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան։